Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին ԱԱ-2022-ի կիսաեզրափակչի Ֆրանսիայի դեմ խաղից առաջ խոսել է իր թիմի տրամադրվածության մասին։
«Մարոկկոյի հավաքականի շատ ֆուտբոլիստներ վնասվածքներ են ստացել՝ հանուն թիմի հաջողության ներդնելով ողջ ուժերը։ Ոչ ոք կանգ չի առել ու չի խնայել իրեն։
Մենք կարողացանք ցնցող արդյունքի հասնել, բայց մունդիալի կիսաեզրափակիչ դուրս գալը հրաշք չէ, այլ թիմային ծանր աշխատանքի արդյունք»,- Ռեգրագիի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։