ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին։
«ՄՅՈՒ-ում առաջին օրվանից ես տեսա Ռեշֆորդի ահռելի պոտենցիալը։ Հիմա այդ պոտենցիալը բացահայտելու համար Մարկուսը սուր գրոհներում է դիրք զբաղեցնում։ Այդ պահերին նրանից լավ խաղացող գտնելն անհնար է։
Կա Կիլիան Մբապեն, տղա, որը նման է նրան, բայց երբ Ռեշֆորդը խաղում է այդ դիրքում, նա հիասքանչ է»,- տեն Հագի խոսքերն է փոխանցում ESPN-ն։