ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ Ֆրանսիա-Մարոկկո խաղին կարող են մի քանի հազարավոր նոր երկրպագուներ ներկա լինել։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝ Մարոկկոյի Royal Air Maroc ավիաընկերությունը 30 հատուկ չվերթ է նախատեսում Կասաբլանկայից Դոհա, որպեսզի երկրպագուները կիսաեզրափակիչում աջակցեն իրենց հավաքականին։
Երկկողմանի տոմսերը կարժենան մոտավորապես 450 եվրո։ Չի նշվում, թե ազատ վաճառքի համար քանի տոմս հասանելի կլինի։ Ըստ որոշ աղբյուրների՝ հատուկ չվերթ իրականացնող մեկ ինքնաթիռը կարող է տեղափոխել ավելի քան 300 մարդու, դրա համար էլ նոր երկրպագուների թիվը կիսաեզրափակիչին կարող է գերազանցել 9000 մարդը։