Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է ԱԱ-2022-ի կիսաեզրափակչում Արգենտինայի դեմ կայանալիք խաղի մասին։
«Մենք հայտնվել ենք աշխարհի լավագույն հավաքականների քառյակում, դա մեծ հաջողություն է Խորվաթիայի համար, մենք մեծ գործ ենք արել երկու աշխարհի առաջնություն անընդմեջ։ Հիմա ավելի շատ բան ենք ուզում, մենք խաղում ենք մեծն Արգենտինայի դեմ, գերազանց թիմի՝ Լեո Մեսսիի գլխավորությամբ։ Նրանց վրա ավելի մեծ ճնշում կա, մենք գիտենք նրանք ինչպես են խաղում, հանուն ինչի են ուզում հաղթել այս խաղը։
Ես վստահում եմ խաղացողներին, մենք շատ ադապտացվելու կարիք չունենք։ Խորվաթիան իր խաղաոճը կպարտադրի»,- Դալիչի խոսքերն է փոխանցում Jutarnji List-ը։