Աշխարհի կրկնակի չեմպիոն հոլանդացի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը խոսել է 2022 թվականի Ֆուտբոլի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Արգենտինայի հավաքականի հետ խաղում իր երկրի ազգային հավաքականի կրած պարտության մասին:
«Ես այնքան հիասթափված էի, որ չկարողացա դիտել հանդիպումը: Ես տեսա լրացուցիչ ժամանակ և 11 մետրանոցներ և շատ նյարդայնացա:
Այնուամենայնիվ, տղաները պետք է հպարտ լինեն իրենց խաղով: Նույնը գրեցի Վիրջիլ վան Դեյկին։ Նա գրեթե անմիջապես պատասխանեց։
Կարծում եմ՝ նրանք պարտվեցին աշխարհի ապագա չեմպիոնին։ Իսկ Վութ Վեգհորստը իսկապես հերոս է: Հոլանդացիները պետք է հպարտանան իրենց ելույթներով»,- Ֆերստապենի խոսքերն է մեջբերում De Limburger-ը: