Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Անիտա Այվազյանը, լուսանկար է հրապարակել իրենց դստեր մասնակցությամբ։
«Իմ նոր սերը»,- գրել է Անիտան։
Նշենք՝ Հայաստանի հավաքականի կազմում շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր, գրոսմայստեր, այժմ ԱՄՆ հավաքականի անդամ Լևոն Արոնյանն ու կինը` Անիտա Այվազյանն իրենց դստերը Զաբել են անվանակոչել։
Օրերս Անիտան տեսանյութ էր հրապարակել ՝ տեղեկացնելով, որ դստեր հետ առաջին անգամ են ներկա եղել ջազ համերգի․
«Զաբելը ներկա էր իր առաջին ջազ համերգին, որը շատ է հավանել»։
Посмотреть эту публикацию в Instagram
Տեղեկացնենք, որ Արոնյանի դուստտրը լույս աշխարհ է եկել այս տարվա հոկտեմբերի 21-ին: