Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը չի զղջում Մարոկկոյի դեմ խաղում (1-0) ընտրած կազմի համար։
«Չեմ զղջում դրա համար։ Թիմը շատ լավ խաղաց Շվեյցարիայի դեմ (6-1):
Կրիշտիանուն մեծ խաղացող է։ Նա դուրս եկավ դաշտ այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ համարեցինք։ Ոչ մի ափսոսանք։
Ես ոչինչ չէի փոխի։ Չեմ կարող սրտիս ենթարկվել՝ թիմի վերաբերյալ որոշումներ կայացնելիս։
Ռազմավարության առումով սա ամենաբարդ որոշումներից մեկն էր, բայց ես պարտավոր եմ ուղեղով ընտրել, ոչ թե սրտով։ Դա չի նշանակում, որ Ռոնալդուն այլևս ուժեղ խաղացող չէ»,- Սանտուշի խոսքերն է փոխանցում O Jogo-ն։