ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում Պորտուգալիայի հավաքականը 0:1 հաշվով պարտություն կրեց Մարոկկոյից։
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մարոկկոյի հավաքականի դարպասապահ Յասին Բունուն։
Նշենք, որ Բունուն Աշխարհի առաջնության չորս հանդիպումներից երեքում գնդակ բաց չի թողել։ Նրա դարպասն անձեռնմխելի չմնաց միայն Կանադայի հավաքականի հետ խաղում (2:1), և նույնիսկ այդ ժամանակ այդ գնդակը սեփական դարպասն ուղարկեց մարոկկացի Նաիֆ Ագերը։
Ակումբային մակարդակով Բունուն հանդես է գալիս իսպանական «Սևիլիայում»: Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Մարոկկոյի հավաքականը կխաղա Անգլիա-Ֆրանսիա զույգի հաղթողի հետ։