«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։
36-ամյա գերմանացի ֆուտբոլիստը սոցցանցում հայտնել է, որ դահուկ քշելիս կոտրել է ոտքը։
«Ողջույն։ Ի՞նչ կարող եմ ասել, տարին հաստատ կարող էր ավելի լավ ավարտ ունենալ։ Մինչ ես փորձում էի լիցքաթափվել դահուկ քշելով, կոտրեցի ոտքս։ Երեկվա վիրահատությունը լավ է անցել։ Շնորհակալություն բժիշկներին։ Այնուամենայնիվ, գիտակվում եմ, որ ընթացիկ մրցաշրջանն ինձ համար ավարտված է։ Հոգ տարեք ձեր մասին»,- գրել է Նոյերը։