Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը, ով նախկինում աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդում», կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին իր կարծիքով։
«Էրլինգը հիմա ավելի լավն է, քան Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն իր տարիքում: Պատմության մեջ երբևէ չի եղել, որ ֆուտբոլիստն ընդամենը 22 տարեկան հասակում ունենար որակների այդքան մեծ բազմազանություն»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում France Football-ը։
Հիշեցնենք, որ Հոլանդը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը։ 22-ամյա նորվեգացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:
2019 թվականից Հոլանդը հրավիրվում է Նորվեգիայի հավաքական։ Նախկինում ֆուտբոլիստը հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում» և «Զալցբուրգում»։