Բելգիայի հավաքականի նախկին մարզիչ Ռոբերտո Մարտինեսը պատրաստվում է գլխավորել Մեքսիկան: Այս մասին հայտնում է HLN-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մարտինեսը Խերարդո Մարտինոյի հավանական փոխարինողների թվում առաջնահերթ տարբերակ է։
Մեքսիկայի հավաքականը չկարողացավ դուրս գալ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ։ Սակայն Մարտինեսը դեռ կոնկրետ առաջարկ չի ստացել։ Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն կազմել է հավանական թեկնածուների կարճ ցուցակը։
Օրերս Մարտինեսը լքել է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։