Այսօր Fastex ՀՊԼ 17-րդ տուրի խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ մրցեց «Ուրարտուի» հետ:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 3-0 հաշվով հաղթանակով։ Հանդիպման առաջին գոլի հեղինակը 63-րդ րոպեին դարձավ Մակոս Ժունիորը։ Երկրորդ գոլը գրանցվեց 84-րդ րոպեին․ աչքի ընկավ Իվուն, իսկ 90-րդ րոպեին Դմիտրո Խլյոբասը ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 3-0։
Այս խաղից հետո «Ուրարտուն» 47 միավոր ունի իր ակտիվում և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Փյունիկն» իր ակտիվում ունի 34 միավոր և երրորդ տեղում է։
Առաջնության մրցաշարային աղյուսակը
1․ «Ուրարտու» — 47 միավոր (20 հանդիպում)
2․ «Արարատ-Արմենիա» — 43 միավոր (20 հանդիպում)
3․ «Փյունիկ» — 34 միավոր (19 հանդիպում)
4․ «Ալաշկերտ» — 34 միավոր (20 հանդիպում)
5․ «Վան» — 27 միավոր (19 հանդիպում)
6․ «Արարատ» — 22 միավոր (20 հանդիպում)
7․ «Լեռնային Արցախ» — 21 միավոր (20 հանդիպում)
8․ «Շիրակ» — 21 միավոր (20 հանդիպում)
9․ ԲԿՄԱ — 13 միավոր (20 հանդիպում)
10․ «Նոա» — 12 միավոր (20 հանդիպում)