Հաշվի առնելով ՈՒԵՖԱ-ի պատժամիջոցները՝ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը կքննարկի Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիա (AFC) տեղափոխվելու հնարավորությունը:
Ավելի վաղ Ալեքսանդր Դյուկովը հայտնել էր, որ այդ հարցը կքննարկվի գործկոմի հաջորդ նիստում։
Ինչպես հայտնի է դարձել РБ Спорт-ին, ՌՖՄ-ի գործկոմի նիստը, որում կքննարկվի Ասիական կոնֆեդերացիա տեղափոխվելու հարցը, կկայանա դեկտեմբերի 23-ին։
Այս պահին ռուսական ակումբները չեն մասնակցում ՈւԵՖԱ-ի մրցաշարերին։ Ռուսաստանի հավաքականը նույնպես պաշտոնական հանդիպումներ չի անցկացնում՝ զրկվելով օրացուցային տարվա ընթացքում միանգամից մի քանի մրցաշարերից։