Fastex Հայաստանի Պրեմիեր-լիգայի 17-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ առավելության հասավ «Լեռնային Արցախի» նկատմամբ:
Երևանյան թիմի կազմում հաղթական գոլը խփեց Ռոմերսիոն:
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 43 միավորով 2-րդն է:
«Լեռնային Արցախը» 21 միավորով 7-րդն է: