Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2022թ․ լավագույն ֆուտզալիստի քվեարկության արդյունքները։
Հավաքելով 47 միավոր՝ 2022թ․ լավագույն ֆուտզալիստ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը։
Երկրորդ հորիզոնականում է ռուսական «Նորիլսկի Նիկելի» ֆուտզալիստ Վլադիմիր Սանոսյանը (36 միավոր)։
23 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է ռուսական «Ուխտայի» ֆուտզալիստ Արթուր Մելքոնյանը: