Հինգշաբթի օրը Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) հայտարարեց Իսպանիայի հավաքականից Լուիս Էնրիկեի հեռանալու մասին, սակայն մարզիչն ինքը ակնկալում էր, որ կշարունակի աշխատել թիմի հետ, հայտնում է Cadena SER-ը։
52-ամյա մասնագետը ակնկալում էր, որ Աշխարհի առաջնությունից հետո կհանդիպի RFEF-ի ղեկավարների հետ՝ քննարկելու իր ապագան:
Էնրիկեն պայմանագրի երկարաձգման հույս ուներ, սակայն հանդիպումը չկայացավ։ RFEF-ը Էնրիկեին տեղեկացրել է ստեղծված իրավիճակի մասին և առաջարկել հանդես գալ համատեղ հայտարարությամբ, ինչից մարզիչը հրաժարվել է։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Իսպանիայի հավաքականը կգլխավորի Լուիս դե լա Ֆուենտեն, ով մինչ այդ աշխատել է Իսպանիայի երիտասարդական հավաքականի հետ։