Սերխի Ռոբերտոն կդառնա «Բարսելոնայի» ավագը, եթե Սերխիո Բուսկետսը հեռանա թիմից։
Ռոբերտոն այս մրցաշրջանում «Բարսայի» երրորդ ավագն է Ժերար Պիկեի և Սերխիո Բուսկետսից հետո: Եթե ամռանը 34-ամյա կիսապաշտպանը հեռանա կատալոնական ակումբից, ապա Ռոբերտոն կդառնա «Բարսայի» նոր ավագը, հայտնում է Diari ARA-ն-ն։
Սերժին արդեն գործակալներին ասել է, որ ցանկանում է նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ ևս մեկ-երկու տարով։ Այս հարցի շուրջ բանակցությունները դեռ չեն սկսվել։
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա խաղացողը «Բարսայի» կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: