ՊՍԺ-ի աջ պաշտպան Աշրաֆ Հակիմին ասել է, որ կցանկանար վերադառնալ Ինտեր, գրում է Il Corriere dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստն այնքան էլ գոհ չէ փարիզյան ակումբում իր զբաղեցրած դիրքից, ուր տեղափոխվել է այս ամառ Ինտերից։
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Իսպանիայի նկատմամբ Մարոկկոյի հավաքականի հաղթանակից հետո սոցցանցում ուղիղ եթերի ժամանակ Հակիմին ողջունել է Ինտերի երկրպագուներին.
Ներկա պահին Ինտերը Ա Սերիայում հինգերորդն է: