«Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հաստատել է ակումբի հետաքրքրությունը «Ատլետիկոյի» հարձակվող Մաթեուս Կունյայի և պաշտպան Ֆելիպեի նկատմամբ։
«Կունյա՞ն։ Մենք բանակցությունների գործընթացում ենք։ Մենք ունենք մի քանի տարբերակներ, և բոլորն էլ մատչելի են: Մենք դեռ հետևում ենք Ֆելիպեին, բայց պետք է աստիճանաբար լուծենք հարցերը»,- Լոպետեգիի խոսքերն է մեջբերում El Larguero-ն։
Կունյան ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ:
33-ամյա Ֆելիպեն այս մրցաշրջանում երեք հանդիպում է անցկացրել Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում և նրա պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։