Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է աշխարհի լավագույն երիտասարդ հարձակվողներին։
«Իբրայի, Ռոնալդուի, Սուարեսի, Կավանիի, Մեսսիի և Բենզեմայի դարաշրջանը մոտենում է ավարտին։ Նրանք 35 տարեկան են։ Հաջորդ տարի Լևանդովսկին կդառնա 35 տարեկան։
Հարձակվողների նոր սերունդը ներկայացնում են Մբապեն, Ռիշարլիսոնը, Հոլանդը, Խուլիան Ալվարեսը և Դարվին Նունեսը։
Լսե՞լ եմ Գոնսալո Ռամոսի մասին: Խոստովանում եմ, ես չգիտեի նրա մասին»,- Անչելոտիին մեջբերում է Il Corriere Dello Sport-ը։
21-ամյա պորտուգալացի Գոնկալո Ռամոսը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Շվեյցարիայի դեմ ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի խաղում։