Բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը, ով հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում», նշել է մի մարդու, ում հետ կցանկանար փոխվել տեղերով։
«Ո՞ւմ հետ կփոխվեի տեղերով: Ջո Բայդենի հետ (Միացյալ Նահանգների Նախագահ) Առնվազն հինգ րոպե: Զիլ կլիներ՝ դառնայի ԱՄՆ-ի նախագահ։
Վաու․․․ Էդեն Ազար, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ։ Հնչում է, չէ՞․․․ Սպիտակ տունը և ես՝ սիգարով նստած իմ աշխատասենյակում»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:
31-ամյա կիսապաշտպանը Արքայական ակումբում հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023/2024 մրցաշրջանի ավարտին։
Վերջերս ֆուտբոլիստը հայտարարեց Բելգիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։