Էկվադորը հրաժարվել է անցկացնել Ամերիկայի 2024 թվականի գավաթի խաղարկությունը` Copa America-ն:
Երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆրանսիսկո Էգասը բացատրել է, որ երկու խոչընդոտ կա՝ անվտանգության հետ կապված հարցերը՝ կազմակերպված հանցագործությունների թվի ավելացման ֆոնին, և անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայությունը:
Լրագրող Դիեգո Մոնտալվանը Թվիթերի իր էջում հայտնում է, որ մրցաշարն, ամենայն հավանականությամբ, կընդունի Ամերիկայի Միացյալ Նահանգները: Նրանք, ինչպես և Կանադան ու Մեքսիկան, արդեն տվել են իրենց համաձայնությունը մրցաշարին մասնակցելու համար: Եվս երեք թիմի կհրավիրվի Հյուսային և Կենտրոնական Ամերիկաների ֆուտբոլի Կոնֆեդերացիաներից, ինչպես նաև Կարիբյան ծովի երկրներից:
2016 թվականին ԱՄՆ-ն արդեն ընդունել է Ամերիկայի գավաթը, որում այդ տարի հաղթող է ճանաչվել Չիլին: