ՀՀ լողի հավաքական թիմի առաջատար լողորդներ Անի Պողոսյանը և Արթուր Բարսեղյանը մարզիչ Արման Վահանյանի գլխավորությամբ կմեկնեն Ավստրալիա` մասնակկցելու դեկտեմբերի 13-18-ը Մելբուռնում կայանալիք կարճ ջրի(25մ) աշխարհի առաջնությանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի լողի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Արթուրը կմրցի 50մ ազատ ոճ և 50մ դելֆին լողաոճերում, իսկ Անին 100մ և 200մ ազատ ոճում: