Անգլիայի հավաքականի հարձակվող Բուկայո Սական ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի Ֆրանսիայի դեմ խաղից առաջ խոսել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ համեմատությունների մասին։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին։
«Կարո՞ղ եմ ես լինել հաջորդ Մբապեն: Շնորհակալություն հաճոյախոսության համար, բայց ոչ: Կա միայն մեկ Կիլիան Մբապե։ Միևնույն ժամանակ, ես ևս միայն մեկն եմ։ Ես ուզում եմ լինել պարզապես Սակա և օգնել թիմին ինչով կարող եմ:
Մրցաշարում շատ երիտասարդ խաղացողներ կան, շատ անուններ կարող եմ նշել։ Նույնիսկ մեր թիմում կա անհավանական երիտասարդ խաղացող՝ դա Ջուդ Բելինգհեմն է: Ես պարզապես ուրախ եմ, որ մենք բոլորս այստեղ ենք: Առաջնահերթ նպատակն Աշխարհի առաջնությունում հաղթելն է, այլ ոչ թե լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի անհատական մրցանակը։
Ինչ վերաբերում է Մբապեին, ապա ինձ համար նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է։ Նա ինչ-որ տեղ տիեզերական մակարդակի վրա է: Մենք գիտենք, թե ինչ որակներ ունի նա և պետք է պատրաստվենք նրան կանգնեցնելու համար: Ֆրանսիան ունի շատ այլ որակյալ խաղացողներ, և մենք պետք է տեղյակ լինենք այս մասին»,- մեջբերում է Սակային Sky Sports-ը։