Բեռլին 36. Գրետել Բերգման, ով ցատկեց նացիստների հոգիների վրայով — Armsport.am
15.05.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥Ռեալը 90+5-րդ րոպեի փայլուն գոլի շնորհիվ կամային հաղթանակ տարավ Մալյորկայի նկատմամբ

    🎥Բոլոնիան հաղթեց Միլանին և նվաճեց Իտալիայի գավաթը

    Յանիկ Սիները ներկա է ֆուտբոլի Իտալիայի գավաթի եզրափակչին

    🎥Առաջին խաղակեսից հետո Մալյորկան հաղթում է Ռեալին

    Արթուր Սերոբյանը Շերիֆի հետ դուրս է եկել Մոլդովայի գավաթի եզրափակիչ

    ԲԿՄԱ-ն դուրս է եկել Ռուսաստանի գավաթի Սուպերեզրափակիչ՝11մ․-ով հաղթելով Զենիթին

    Վեսթ Հեմի ֆուտբոլիստը լաց է եղել Օլդ Թրաֆորդում իր առաջին խաղից հետո

    Լիվերպուլը հետաքրքրված է Վիրցի ծառայություններով

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Յանիկ Սիները ներկա է ֆուտբոլի Իտալիայի գավաթի եզրափակչին

      Եթե Կառլոսը Ռեալն էր, ես Մանչեսթեր Սիթիի նման էի․ Խաչանովը՝ Ալկարասի հետ խաղի մասին

      Դժվար էր վերջնամասում հաղթել Խաչանովի նման լուրջ մրցակցին. Ալկարաս

      Խաչանովը չկարողացավ հաղթել Ալկարասին Հռոմի Մասթերսի 1/8 եզրափակչում

      Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

      Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

      Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

      Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

          Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

          Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

          📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

          Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

          Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

          Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

          Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥Ռեալը 90+5-րդ րոպեի փայլուն գոլի շնորհիվ կամային հաղթանակ տարավ Մալյորկայի նկատմամբ

            🎥Բոլոնիան հաղթեց Միլանին և նվաճեց Իտալիայի գավաթը

            Յանիկ Սիները ներկա է ֆուտբոլի Իտալիայի գավաթի եզրափակչին

            🎥Առաջին խաղակեսից հետո Մալյորկան հաղթում է Ռեալին

            Արթուր Սերոբյանը Շերիֆի հետ դուրս է եկել Մոլդովայի գավաթի եզրափակիչ

            ԲԿՄԱ-ն դուրս է եկել Ռուսաստանի գավաթի Սուպերեզրափակիչ՝11մ․-ով հաղթելով Զենիթին

            Վեսթ Հեմի ֆուտբոլիստը լաց է եղել Օլդ Թրաֆորդում իր առաջին խաղից հետո

            Լիվերպուլը հետաքրքրված է Վիրցի ծառայություններով

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Յանիկ Սիները ներկա է ֆուտբոլի Իտալիայի գավաթի եզրափակչին

              Եթե Կառլոսը Ռեալն էր, ես Մանչեսթեր Սիթիի նման էի․ Խաչանովը՝ Ալկարասի հետ խաղի մասին

              Դժվար էր վերջնամասում հաղթել Խաչանովի նման լուրջ մրցակցին. Ալկարաս

              Խաչանովը չկարողացավ հաղթել Ալկարասին Հռոմի Մասթերսի 1/8 եզրափակչում

              Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

              Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

              Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

              Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

                  Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

                  Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

                  📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

                  Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

                  Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

                  Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

                  Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Բեռլին 36. Գրետել Բերգման, ով ցատկեց նացիստների հոգիների վրայով

                  ArmSport-ի դիտակետում, ԱՅԼ, ՍՊՈՐՏ LIFE
                  23.02.20 / 14:41
                  0

                  Երբեմն ցանկանում ես հեռանալ առօրեական խնդիրներից և խորասուզվել մի պատմության մեջ, որը քեզ կպարգևի նոր, նախկինում չզգացած էմոցիաներ: Ինչպես ասում են Շոտլանդիայում ՝ շաբաթվա 6 օրերը մենք ապրում ենք ուրիշների, իսկ վերջինը՝ մեզ համար: Հույս ունենք, որ կիրակնօրյա ընթերցանության մի հատվածը այսօր կանցկացնեք մեզ հետ: Դե ինչ, սկսում ենք.

                  «Դու պետք է վերադառնաս: Այլապես, մեր ընտանիքը վտանգի մեջ կլինի. արա՛ դա, Գրետա»:

                  Բեռլին 1936. Նացիստական Գերմանիան պատրաստվում էր ամառային Oլիմպիական խաղերին: Ադոլֆ Հիտլերը հանձնարարել էր անցկացնել պատմության լավագույն խաղերը: Աշխարհը պետք է տեսներ Երրորդ Ռեյխի ողջ ներուժը: Կառուցվել էր իր նախադեպը չունեցող օլիմպիական ավան, որտեղ մարզիկները անցկացնում էին իրենց մարզումները:

                  Պետք էր ցույց տալ աշխարհին, որ Հիտլերի դիկտատուրան այնքան էլ սարսափելի չէ: Այդ ամիսների ընթացքում Գերմանիան նմանվել էր տոլերանտության մի կղզյակի, որտեղ հակասեմիթության նշյույլ էր չէր երևում: Սակայն, դա շղարշ էր՝ արյունոտ շղարշ:

                  • Բեռլինի Օլիմպիական մարզադաշտ

                  Օլիմպիական ավանից ընդամենը 4 կմ այն կողմ, տեղակայված էր հատուկ հսկողության ճամբարը: Այնտեղ էին տեղափոխում «ազգի դավաճաններին», ովքեր համաձայն չէին նացիստական գաղափարախոսության հետ: Եվ իհարկե, թատերաբեմի առաջին շարքերում էին հայտնվել հրեաները: «Անարյունները» պետք է ոչնչացվեին, բայց դա պետք է արվեր շատ զգույշ: Միջազգային հասարակությունը արդեն այն տարիներին հստակ գիտակցում էր, թե ինչ հրեշավոր արարքներ են կատարվում Երրորդ Ռեյխում: Միացյալ Նահանգների Օլիմպիական կոմիտեն հայտարարել էր, որ չի մեկնի Բեռլին և չի մասնակցի այդ խաղերին, եթե գերմանացիների կազմում չլինի հրեա մարզիկ:

                  «Մենք ստիպված ենք այդ սատանայի ճտին Անգլիայից վերադարձնել մեզ մոտ: Ամերիկացիները սպառնում են, որ կբոյկոտեն Օլիմպիական խաղերը, եթե այդ «անարյուններից» որևէ մեկը չմասնակցի դրանց: Մենք դրան կբերենք այստեղ, բայց այնպես կանենք, որ նա մարզումների ընթացքում վնասվածք կստանա և չի կարողանա մասնակցել խաղերին: Մի փոքրիկ դժբախտ պատահար»:

                  • Հիտլերը՝Օլիմպիական խաղերի բացմանը

                  Սա Ադոլֆ Հիտլերի հանձնարարականն էր ուղղված սպորտի նախարարին: Հավատացեք՝ խնդիրը միայն միջազգային ճնշման մեջ չէր: Սեփական գենի, արիական արյան առավելությանը հավատացող այս երկրում չէր գտնվել մի մարզուհի, ով կկարողանար պատվով ներկայացնել Երրորդ Ռեյխը Օլիմպիական խաղերում: Հիտլերի հիվանդագին ինքնասիրությանը անշրջելի հարված էր հասցվել: Պետք էր 4 ամսվա ընթացքում գտնել զտարյուն գերմանուհու, ով վերջին պահին կփոխարիներ «անսպասելի վնասվածք» ստացած Գրետել Բերգմանին:

                  Անկատար երազանքի ճանապարհը

                  Այս նուրբ աղջնակը, ով առաջին հայացքից կարող էր թույլ երևալ, Գերմանիայի առաջնությունների բազմակի հաղթող էր: 1931 թվականին Բերգմանը ռեկորդի հեղինակ դարձավ ՝ հաղթահարելով 1 մետր 51 սանտիմետրի արգելքը: Ընդամենը մեկ տարի անց, նա իր ծագման պատճառով հեռացվեց մրցումներից: Տաղանդավոր մարզուհին ստիպված եղավ լքել Գերմանիան և 1933 տեղափոխվեց Անգլիա՝ դառնալով այդ երկրի բազմակի չեմպիոն:

                  • Գրետա Բերգման

                  Եվ ահա, նա ստիպված է վերադառնալ այն վայրը, որտեղից փախչելը անասելի բերկրանք էր պատճառել նրան: Գնացքը կանգնեց Բեռլինի կայարանում, և այս 22-ամյա աղջնակը ՝ դեմ գնալով իր բոլոր վախերին, վերադարձավ Նացիստական Գերմանիա:

                  Գրետելը չէր հավատում իր աչքերին: Գերմանիան վերածվել էր մի դրախտային վայրի, որտեղ տիրում էր սերն ու հանդուրժողականությունը: Ցուցափեղկերի վրայից հանվել էին հրեաներին ուղղված բոլոր վիրավորանքները: Կարծես՝ նման բան չէր էլ եղել: Շուտով, Բերգմանը կհասկանա, որ սա շատ լավ պատրաստված ներկայացում է:

                  Երրորդ Ռեյխի հպարտությունը

                  -Մենք գտել ենք մի մարզուհու, ով կկարողանա պատվով մասնակցել Օլիմպիական խաղերին: Նրա արյան մեջ ոչ մի խառնուրդ չկա՝ իրական արիացի է: Սակայն, կա մի փոքրիկ նրբություն:

                  -Ինչի՞ մասին է խոսքը, Herr Muller

                  -Դե նա այնքան էլ աղջիկ չէ, mein Herr Hitler

                  -Այդ ինչպե՞ս

                  -Նրանց ընտանիքում 4 տղա է ծնվել, իսկ հայրը միշտ ցանկացել է աղջիկ ունենալ և իր տղաներից մեկին թաքցրել է խորդանոցում և որպես աղջիկ է դաստիարակել: Նա հերմաֆրոդիտ է: Դորան ունի թե՛ կանացի, թե՛ տղամարդու օրգաններ: 17 տարեկանում նա այնպես է ցատկում, որ ոչ մի աղջիկ չի կարող մրցել նրա հետ: Մեզ մնում է կեղծել բժշկական զննության տվյալները, մի փոքր աշխատել նրա արտաքին տեսքի վրա և վերջ:

                  -Ամեն ինչ արեք առանց որևէ աղմուկի:

                  • Դորա Ռատյեն

                  Այսպիսով, Երրորդ Ռեյխի գլխավոր հույսերից մեկը Դորա Ռատյենն էր կամ ինչպես հետագայում էին նրան անվանում ՝ Հենրիխ Ռատյենը: Մի երկրում, որտեղ գենետիկ շեղումներ ունեցող երեխաներին սպանում էին, սեքսուալ փոքրամասնություններին ուղարկում էին գազային խցիկներ, հեռացատկում իր օլիմպիական բոլոր հույսերը կապում էր ինտերսեքսուալ մարզիկի հետ: Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ցանկացած գաղափարախոսություն զիջում է իր դիրքերը, եթե կա կոնկրետ քաղաքական նպատակ:

                  Եվ այսպես, 17- ամյա Դորան միացավ Գրետել Բերգմանին ու ևս երկու մարզուհու և սկցեց պատրաստվել Օլիմպիական խաղերին: Այս չորսից միայն մեկին էր բախտ վիճակվելու մասնակցել այդ խաղերին:

                  Խաղը սկսված էր

                  Մարզումները օլիմպիական ավանում դժոխք էին հիշեցնում: Գերմանական պեդանտությունը և կատարյալին ձգտելու մարմաջը հասել էր նոր մակարդակի: Մարզիկները աշխատում էին քառակի ինտենսիվությամբ: Քաղաքական իշխանությունը հրաման էր իջեցրել՝ պետք է հաղթել բոլոր մարզաձևերում:

                  Բարձրացատկորդների մարզումները անցնում էին նույն տրամաբանությամբ: Միակ մարդը, ով առանձնապես չէր տանջվում ՝ Գրետել Բերգմանն էր: Մարզիչները որոշել էին իջեցնել նրա մարզավիճակը, ապա բարձր ինտենսիվությամբ մարզումներ անցկացնել՝ հույս ունենալով վնասվածք հասցնել հրեա մարզուհուն: Գրետելը այդ ամենը շատ լավ հասկանում էր, բայց ոչինչ չէր կարող անել: Զարմանալին այն է, որ նույնիսկ այդ պարագայումը նա գերազանցում էր իր թիմակիցներին:

                  Մի սովորական երեկո, երբ Գրետելը վերադառնում էր մարզումից, նրան մոտեցավ սպորտի նախարարության իր վաղեմի ընկերներից մեկը և հայտնեց, որ պաշտոնյաները որոշել են նրան վերջին պահին դուրս թողնել հայտացուցակից: Աշխարհի ամենակարևոր մրցաշարին մասնակցելու երազանքը այդպես էլ չէր իրականանալու:

                  Բերգմանը հուզված վերադառնում է իր սենյակ և ամեն ինչ պատմում Դորային, ում հանդիպել էր շքամուտքում: Ի տարբերություն մյուսների, այս երկուսի հարաբերություններում չկար այն մրցակցային ոգին: Նրանք չէին փորձում վնասել միմյանց՝ վերջնական հայտացուցակում տեղ գրավելու համար և այս հանգամանքը մեծ դեր կխաղա մրցումների ընթացքում:

                  Խաղերի մեկնարկին մնացել էր երկու ամիս: Դորան մեծ առաջընթաց էր գրանցել և հաղթում էր իր բոլոր թիմակիցներին: Գրետելը հեռացված էր մարզումներից, բայց չէր լցվել նախանձով ու չարությամբ: Նա ամեն ինչով օգնում էր իր լավագույն ընկերուհուն՝ նրան հաղորդելով ցատկի տեխնիկայի այն գաղտնիքները, որոնք իրեն հաջողության էին բերել:

                  Ավարտվեց հերթական մարզումը և աղջիկները սովորականի նման գնացին լոգանք ընդունելու: Դորան միշտ բոլորից առանձին էր դա անում: Սակայն, այդ օրը աղջիկները որոշել էին զայրացնել նրան և լոգանքի ընթացքում բացեցին խցիկի դուռը, որպեսզի սառը ջուր լցնեն նրա վրա: Վիճակահանությամբ ընտրվել էր Գրետելը. նա բացում է դուռը և….դույլը ընկնում է ապշած մարզուհու ձեռքերից: Գերմանական պլանը բացահայտված էր:

                  • Դորա Ռատյեն (Հենրիխ Ռատյեն)

                  Անսպասելիորեն, Գրետա Բերգմանի ձեռքում հայտնվել էր մի զենք, որը նա կարող էր օգտագործել և վրեժ լուծել նացիստներից: Ամերիկյան թերթերը, գաղտնի ծառայությունները պատրաստ էին նրանից թանկ գնով ձեռք բերել այդ տեղեկատվությունը և ապաստան տրամադրել Նյու Յորքում: Ընդամենը մեկ անոնիմ գրություն Washington Post օրաթերթին և ամբողջ աշխարհը գլխիվայր շուռ կգար: Սակայն, նա շատ լավ հասկանում էր, որ դրանով ոչ միայն վերջ կտա Դորայի մարզական կարիերային, այլև՝ կյանքին: Նացիստները կգտնեին մի միջոց այդ խարանից ազատվելու համար:

                  Բերգմանը երդվեց Դորային, որ երբեք չի բացահայտի նրա գաղտնիքը:

                  1936 թվական. Գերմանական ռադիոն հայտարարում է Օլիմպիական խաղերին մասնակիցների անունները: Ամբողջ երկիրը սպասում է այդ պատմական իրադարձությանը:

                  «Կանանց բարձրացատկում Երրորդ Ռեյխը կներկայացնի Դորա Ռատյենը»,- հայտարարում է հաղորդավարը:

                  Բոլորը ցնծության մեջ են, բացի ՝ երկուսից: Նրանց դեմքերին չկա ուրախության ոչ մի նշույլ, հակառակը՝ նրանք ունեն սեփական ծրագիրը:

                  Խաղերը մեկնարկեցին. գերմանացի մարզիկները նվաճում են մի մեդալը մյուսի հետևից: Ադոլֆ Հիտլերը հետևում է խաղերին Բեռլինի օլիմպիական մարզադաշտից: Ընդամենը 3 տարի հետո արիացիների այս հաղթանակները նրան քաղաքական հիմք կտա սկսելու Երկրորդ համաշխարհային պատրազմը:

                  Մրցումների վերջին օրը հանդես են գալիս բարձրացատկորդները: Սպասվելիք հաղթանակներին նացիստական Գերմանիան շատ լավ էր պատրաստվել: Պետք է տեղի ունենար տոնական հրավառություն և գարեջրի փառատոն:

                  Տղամարդկանց պայքարում Գերմանիան սահմանափակվեց երրորդ հորիզոնականով, սակայն, նրանք ունեին իրենց գաղտնի հաղթաթուղթը կանանց պայքարում: Գրետա Բերգմանը նստած էր ստադիոնի առաջին շարքում և հետևում էր իր ընկերուհու մոտեցմանը:

                  Առաջին ցատկ՝ 1մ 50սմ. Դորան հեշտությամբ հաղթահարում է այդ արգելքը:

                  Երկրորդ ցատկ՝ 1մ 55 սմ. Երկորոդ ցատկն էլ էր հաջող: Մրցակիցները կատարել էին իրենց բոլոր ցատկերը և առաջին դիրքում ընթացող լեհ մարզուհին գրանցել էր 1մ 60սմ ցուցանիշ:

                  Դորան մարզումների ընթացքում հաղթահարել էր 1մ 67սմ-ի արգելքը, բայց մարզիչները չէին ցանկանում Հիտլերի աչքի առջև վտանգել չեմպիոնական տիտղոսը և պատվիրեցին 1մ 61սմ բարձրությունը:

                  Երրորդ փորձ. Դորան թափավազք է հավաքում և…. 30 վայրկյանով ստադիոնում տիրեց մեռելային լռություն: Բարձրաձողը ընկավ հատակին՝ իր հետ գետնին տապալելով նացիստական էլիտայի բոլոր հույսերը: Ադոլֆ Հիտլերը զայրույթից լքեց պաշտոնական օթյակը: Եվ միայն երկու մարդու աչքերում էր նկատվում բերկրանքի շողեր: Մեկի մոտ թաքուն, մյուսինը ՝ բացահայտ:

                  Միայն տարիներ հետո, երբ ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, Դորա Ռատյենը (այն ժամանակ արդեն Հենրիխ Ռատյենը) բացահայտեցին իրենց գաղտնիքը:

                  Վերջին մոտեցման ընթացքում Դորան ձեռքի աննշան շարժումով գցել էր ձողը: Նա շատ ավելի բարձր էր ցատկել և կարող էր հռչակվել Օլիմպիական չեմպիոն, սակայն, որոշել էր այդպես շնորհակալություն հայտնել իր լավագույն ընկերոջը: Նրանք դա պլանավորել էին շաբաթներ առաջ և երդվել, որ հավատարիմ կմնան իրենց խոստմանը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն թեզը, որ մարդկային հարաբերությունները վեր են քաղաքականությունից:

                  • Գրետա Բերգմանը՝ 2008-ին

                  Այս երկուսի ճանապարհները ընդմիշտ բաժանվեցին: Գրետան 1937-ին տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ մի քանի անգամ հռչակվեց երկրի չեմպիոն:

                  1938 թվականին Դորան հռչակվեց կանաց Եվրոպայի չեմպիոն՝ դառնալով ռեկորդի հեղինակ (հաղթահարեց 1մ 70սմ բարձրաձողի արգելքը), իսկ 1939-ին հարբած վիճակում հարձակվեց Գեստապոյի ոստիկանների վրա և ձերբակալվեց: Նույն տարում, դատարանի փակ նիստում Դորա Ռատյենը ճանաչվել է որպես տղամարդ: Նա իր մահկանցուն կնքեց 2008-ին՝ կատարյալ մենակության մեջ: Գրետա Բերգմանը կյանքից հեռացավ 2017 թվականին՝ ապրելով 103 տարի:

                  «Ես ցատկեցի նրանց հոգիների վրայով: Կարելի է սպանել, ոչնչացնել մարդուն, բայց զրկել նրան ճախրելու հնարավորությունից՝ անհնար է»․ Գրետել Բերգման

                  Նարեկ Գրիգորյան

                  Թեգեր: Բեռլին 36Գրետա ԲերգմանԴորա ՌանյենՀենրիխ ռատյեն
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥Ռեալը 90+5-րդ րոպեի փայլուն գոլի շնորհիվ կամային հաղթանակ տարավ Մալյորկայի նկատմամբ

                  01:27 / 15.05.25

                  🎥Բոլոնիան հաղթեց Միլանին և նվաճեց Իտալիայի գավաթը

                  01:00 / 15.05.25

                  Յանիկ Սիները ներկա է ֆուտբոլի Իտալիայի գավաթի եզրափակչին

                  00:30 / 15.05.25

                  🎥Առաջին խաղակեսից հետո Մալյորկան հաղթում է Ռեալին

                  00:19 / 15.05.25

                  Արթուր Սերոբյանը Շերիֆի հետ դուրս է եկել Մոլդովայի գավաթի եզրափակիչ

                  23:58 / 14.05.25

                  ԲԿՄԱ-ն դուրս է եկել Ռուսաստանի գավաթի Սուպերեզրափակիչ՝11մ․-ով հաղթելով Զենիթին

                  23:17 / 14.05.25

                  Վեսթ Հեմի ֆուտբոլիստը լաց է եղել Օլդ Թրաֆորդում իր առաջին խաղից հետո

                  23:00 / 14.05.25

                  Լիվերպուլը հետաքրքրված է Վիրցի ծառայություններով

                  22:33 / 14.05.25

                  Իտալիայի գավաթ/ եզրափակիչ․ Միլան-Բոլոնիա, մեկնարկային կազմեր

                  22:11 / 14.05.25

                  Եթե Կառլոսը Ռեալն էր, ես Մանչեսթեր Սիթիի նման էի․ Խաչանովը՝ Ալկարասի հետ խաղի մասին

                  22:00 / 14.05.25

                  Իսկական ջենթլմեն․ Ֆլիկը՝ Անչելոտիի մասին

                  21:37 / 14.05.25

                  Խաչանովը պատմել է Սպերցյանի հետ ընկերության մասին

                  21:25 / 14.05.25

                  Ռեալը ևս մեկ կորստով է մոտենում Մալյորկայի դեմ խաղին

                  21:05 / 14.05.25

                  Համապատասխան քայլեր կձեռնարկվեն. ՀՖՖ-ն անդրադարձել է գավաթի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած միջադեպին

                  20:39 / 14.05.25

                  Ֆլիկը խոսել է Բարսելոնայի՝ Ռեալի նկատմամբ այս մրցաշրջանում տարած 4 հաղթանակների մասին

                  20:09 / 14.05.25

                  Լիլի ֆուտբոլիստն ազատ խաղացողի կարգավիճակ կստանա․ նրանով հետաքրքրված են ՄՅՈՒ-ն ու Բարսելոնան

                  20:05 / 14.05.25

                  Միլանը որոշում է կայացրել 34-ամյա Ուոքերի ապագայի վերաբերյալ

                  19:37 / 14.05.25

                  Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ-21 հավաքականի ընդլայնված հայտացուցակը

                  19:00 / 14.05.25

                  Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբում

                  18:45 / 14.05.25

                  Ռեալի դարպասապահը վնասվածք է ստացել

                  18:02 / 14.05.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Լիվերպուլ, նա-նա-նա-նա․․․ Բարև՝ 20․ Գլխավոր հերոսները, հաջողության գրավականը և ֆանտաստիկ մթնոլորտ Էնֆիլդում

                  21:45 / 28,04,25

                  Կարդալ ավելին

                  Հեքիաթը շարունակվում է․․․ Ռեքսհեմը դուրս եկավ Չեմպիոնշիփ, Ռայան Ռեյնոլդսի ակումբը յուրահատուկ ռեկորդ է գրանցել

                  23:41 / 26,04,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը հաղթել է շախմատի մրցաշարում՝ ստանալով 15000 ֆունտ մրցանակ

                  22:08 / 05.05.25

                  Կարդալ ավելին

                  OnlyFans-ի աստղին արգելել են մուտք գործել Նոթինգհեմի մարզադաշտ

                  15:45 / 02.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.