Հարավկորեացի ֆուտբոլիստ Գու-Սոնգ Չոն ստիպված է եղել անջատել հեռախոսը ամուսնության բազմաթիվ առաջարկների պատճառով։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Գանայի հետ խաղում դուբլի հեղինակ դարձած Գու-Սոնգ Չոն հաշված օրերի ընթացքում անհավանական ժողովրդականություն է ձեռք բերել։
Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ սոցցանցերից մեկում հարձակվողն ուներ ընդամենը 40 հազար բաժանորդ, իսկ այժմ այդ թիվը հասել է 1,6 միլիոնի։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Հարավային Կորեայի հավաքականը հաղթանակ տարավ Պորտուգալիայի նկատմամբ և կարողացավ դուրս գալ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ: 1/8 եզրափակիչում «ասիական վագրերը» կխաղան Բրազիլիայի հետ։