Չինաստանի Գրան Պրին չի կայանա 2023 թվականին՝ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով առաջացած դժվարությունների պատճառով, հայտնում է Ֆորմուլա 1-ը։
Վերջին անգամ Շանհայում Ֆորմուլա 1-ի փուլ է անցկացվել 2019 թվականին։
Չինաստանում մրցավազքը նախատեսված էր 2023 թվականի ապրիլի 16-ին։
Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ Ֆորմուլա 1-ի օրացույցում Չինաստանի մրցաշարին կփոխարինի Պորտուգալիայի Գրան Պրին: