Կոնտիոլահտիում ընթացող բիաթլոնի Աշխարհի գավաթի 2-րդ փուլում տղամարդկանց փոխանցումավազքում հաղթել է Նորվեգիայի հավաքականը։
Նորվեգիայի հավաքականի կազմում եղել են Վետլե Սյոստադ Քրիստիանսենը, Ստուրլա Լագրեյդը, Տարեյ Բյոն և Յոհաննես Բյոն։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Գերմանիայի հավաքականը։ Լավագույն եռյակը եզրափակեցին ֆրանսիացիները։
Բիաթլոնի Աշխարհի գավաթ․ Էստաֆետային մրցավազք
Տղամարդիկ
1. Նորվեգիա՝ 1:19.26.2 (0+7)
2. Գերմանիա՝ 43,9 (0+8)
3. Ֆրանսիա – 1.05.9 (0+9)