Կիսապաշտպան Բրայան Մբեմոն Կամերունի հավաքականի կազմում մասնակցում է Կատարում անցկացվող Աշխարհի առաջնությանը։
Սոցցանցերը ուշադրություն են հրավիրել Մբեմոյի նմանությանը NBA-ի գերաստղ Լեբրոն Ջեյմսի հետ: «Այսպիսով, սա է պատճառը, որ Լեբրոնը բաց է թողել վերջին հինգ խաղերը», — գրել է LakeShowYo-ի էջը:
37-ամյա Ջեյմսը զավեշտալի պատմությունն առանց ուշադրության չի թողել. «Դե, այո, ես պետք է այլ տեղերում էլ աշխատեմ 🤷♂️🤣🤣»,- գրել է բասկետբոլիստը։
Կամերունը մրցաշարի առաջին խաղում 0-1 հաշվով պարտվել է Շվեյցարիային։ Իսկ Ջեյմսը 5 հանդիպում անընդմեջ բաց է թողել ազդրի հետ կապված խնդիրների պատճառով։