Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանը կիսվել է իր հավակնոտ ծրագրերի մասին Կատարում ընթացող Աշխարհի առաջնության վերաբերյալ։
Նոյեմբերի 22-ին դանիացիները խմբային փուլի առաջին տուրում կխաղան Թունիսի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:
«Մենք Կատար ենք եկել Աշխարհի առաջնությունում հաղթելու համար: Մենք հայտնվել ենք շատ բարդ խմբում։ Եթե անցնենք խմբային փուլը, մենք չենք վախենա ոչ մի հավաքականից։ Մենք ցանկանում ենք հասնել մինչև վերջ։
Մեր բարոյահոգեբանական վիճակը կատարյալ է, մենք հավատում ենք մեր ուժերին և գիտենք, որ ի վիճակի ենք հաղթել ցանկացած հավաքականի»,- Յուլմանի խոսքերն է մեջբերում TMW-ն։