ԱԱ-2022-ի խաղային երկրորդ օրվա վերջին խաղում մրցում են ԱՄՆ-ի և Ուելսի հավաքականները։ Թիմերն ընդգրկված են B խմբում։
Հանդիպման մեկնարկում ավելի ակտիվ էին ամերիկացիները, որոնք արդեն 10-րդ րոպեին մոտ էին հաշիվը բացելուն, սակայն վստահ խաղաց ուելսցիների դարպասապահ Հենեսին։ ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստներն առաջին րոպեներից աչքի էին ընկնում նաև բավականին կոպիտ խաղով․ հանդիպման 12-րդ րոպեին երկու ֆուտբոլիստ արդեն ստացել էր դեղին քարտ։
Հանդիպման 35-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց լեգենդար Ջորջ Վեայի որդին՝ Թիմոտի Վեան։ Ի դեպ, Ջորջ Վեան միակ աֆրիկացի ֆուտբոլիստն է, ով ստացել է Ոսկե գնդակ, ինչպես նաև՝ նա Լիբերիայի ներկայիս նախագահն է։
Սա առաջին խաղկեսում գրանցված միակ գնդակն էր։ Թիմերը ընդմիջման գնացին 1-0 հաշվով։
Հիշեցնենք, որ այս խմբի մյուս խաղում այսօր Անգլիան 6-2 հաշվով հաղթեց Իրանի ընտրանուն։