Նիդերլանդների հավաքականը Լուի վան Գալի գլխավորությամբ անպարտելիության շարքը հասցրեց 16 հանդիպման:
Կատարում ընթացող Աշխարհի առաջնության խմբային փուլում վան Գալի թիմը 2:0 հաշվով հաղթել է Սենեգալին։ 84-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել հարձակվող Կոդի Գակպոն, ավելացված 9-րդ րոպեին աչքի է ընկել կիսապաշտպան Դեյվի Կլասենը։
Վան Գալի օրոք, ով անցյալ տարի վերադարձավ հավաքական, Նիդերլանդները 12 հաղթանակ է տարել և չորս անգամ ոչ-ոքի խաղացել:
Հաջորդը խաղում Նիդերլանդները կհանդիպի Էկվադորի հետ՝ նոյեմբերի 25-ին, Երևանի ժամանակով 20:00-ին: