Լոնդոնի «Արսենալի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Բուկայո Սական ճանաչվել է ԱԱ-2022-ի խմբային փուլի 1-ին տուրի՝ Իրանի դեմ խաղի (6-2) լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպման մանրամասներն՝ այստեղ։
Իրանի հետ խաղում 21-ամյա Սական երկու գոլ խփեց՝ դառնալով 20 տարվա ընթացքում «Արսենալի» առաջին ֆուտբոլիստը, ով գոլ խփեց Աշխարհի առաջնությունում։
Հաջորդ տուրում Անգլիայի հավաքականը կհանդիպի ԱՄՆ-ի ընտրանու հետ։