ԱԱ-2022-ի ախմբային փուլի առաջին տուրում Անգլիան 6-2 հաշվով հաղթեց Իրանին։ Խփած գոլերի քանակով սա ռեկորդի կրկնություն էր Անգլիայի հավաքականի համար աշխարհի առաջնությունում։
Բայց այս խաղը նաև ամենաերկարն էր աշխարհի առաջնության պատմության մեջ․ ընդհանուր առմամբ երկու խաղակեսը ձգվեց 117 րոպե 16 վայրկյան։
Նախկին ռեկորդը պատկանում էր Բոլիվիայի և Հարավային Կորեայի հավաքականներին 1994 թվականի ամերիկյան աշխարհի առաջնությանը․ այն ժամանակ խաղը տևել էր 103 րոպե 56 վայրկյան։