ԱԱ-2022-ի խաղային երկրորդ օրվա մեկնարկային խաղում Անգլիան 6-2 հաշվով հաղթել է Իրանին։ Հանդիպման մանրամասներն՝ այստեղ։
«Երեք առյուծների» գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը ռեկորդ է սահմանել ազգային հավաքականի ղեկին: Այժմ Սաութգեյթը 9 հաղթանակ ունի խոշոր մրցաշարերում, այսինքն՝ Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում։ Սաութգեյթը շրջանցել է սըր Ալֆ Ռեմսիին, ում գլխավորությամբ անգլիական թիմը ֆուտբոլային խոշոր մրցաշարերում 8 հաղթանակ է տարել։
Հիշեցնենք, որ Գարեթ Սաութգեյթը Անգլիայի հավաքականը գլխավորել է 2016 թվականին։
Աշխարհի առաջնության խմբային փուլում Անգլիայի հավաքականին առաջիկայում սպասվում է նաև ԱՄՆ-ի (նոյեմբերի 25) և Ուելսի (նոյեմբերի 29) դեմ հանդիպումը։