Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է պաշտպան Հարի Մագուայրի մասին:
«Որո՞նք են Հարիի ուժեղ կողմերը: Գնդակով խաղալիս նա շատ սառն է, Մագուայրը հիանալի տեխնիկա ունի։ Նա թիմի իրական առաջատարն է:
Նրա ֆիզիկական տվյալները թիմին առավելություն են տալիս: Մենք այս պահին չունենք նման խաղացող հավաքականում»,- մասնագետի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Մագուայրը Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմում է Իրանի դեմ ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում։ Հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 21-ին, մրցավարի մենարկային սուլիչը կհնչի 17:00-ին: