Անգլիայի, Գերմանիայի, Նիդերլանդների և այլ հավաքականների ավգաներն ԱԱ-2022-ի ընթացքում խաղադաշտ դուրս չեն գա ծիածանագույն թևկապներով, հայտնում է The Athletic-ը:
Ավելի վաղ եվրոպական տարբեր երկրների ֆեդերացիաներ հայտնում էին, որ մտադիր են ծիածանագույն թևկապներով դուրս գալ խաղադաշտ՝ ի աջակցություն ԼԳԲՏ համայնքի՝ Կատարում մարդու իրավունքների խախտման և խտրականության ֆոնին:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ՖԻՖԱ-ն հավաքականներին արգելել է փոքրամասնությունների աջակցող թևկապներ կրել: Խաղերի մրցավարներն իրավունք ունեն ազգային թիմերի ավագներին դեղին քարտեր ցույց տալ նախքան խաղի մեկնարկը, եթե ֆուտբոլիստներն այդպիսի թևկապներ կրեն: