«Յուվենտուսը» հետաքրքրված է «Այաքսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մուհամեդ Կուդուսով, հայտնում է Corriere dello Sport-ը:
Թուրինյան ակումբը ուշադիր հետևելու է ֆուտբոլիստի ելությներին, ով Գանայի հավաքականի կազմում հանդես կգա Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունում։
Գանացի ֆուտբոլիստի պայմանագիրը նիդերլանդական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Կուդուսը Չեմպիոնների լիգայի 6 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։ Նա նաև 5 գոլ է խփել առաջնության 14 հանդիպումներում։