Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի մասնակցությունն ԱԱ 2022-ի առաջին տուրի խաղին, հարցականի տակ է։ Ինչպես հայտնում է RMC Sport-ը, կիսապաշտպանը բաց է թողել ազգային հավաքականի մարզումը՝ ազդրի շրջանում մկանային խնդիրների պատճառով։
RMC Sport-ը պնդում է, որ մարզչական շտաբը Դիդյե Դեշամի գլխավորությամբ փորձում է նվազագույնի հասցնել ցանկացած ռիսկ՝ հաշվի առնելով մեծ թվով վնասվածքները 2022 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ:
Այս մրցաշրջանում Կամավինգան Լա Լիգայում անցկացրել է 14 հանդիպում:
Ֆրանսիայի ազգային հավաքականը ԱԱ 2022-ում առաջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 22-ին՝ Ավստրալիայի դեմ։