Աշխարհի 2022 թվականի առաջնության բացման խաղին՝ Կատարի և Էկվադորի հավաքականների միջև, 67 հազար 372 երկրպագու է ներկա եղել «Էլ-Բայթ» մարզադաշտում։
Ի դեպ, խաղի ավարտից 10 րոպե առաջ երկրպագուներն արդեն սկսել էին լքել մարզադաշտը։
Էկվադորի ընտրանին Էներ Վալենսիայի դուբլի շնորհիվ 2-0 հաշվով հաղթանակ է տարել այդ խաղում։
Կատարի և Էկվադորի հավաքականներն ընդգրկվել են A խմբոում՝ Նիդերլանդների և Սենեգալի հավաքականների հետ։ Նրանք կմրցեն վաղը ՝ նոյեմբերի 21-ին, «Էլ-Տումանա» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20։00-ին։
Հիշեցնենք՝ մրցաշարի գործող չեմպիոնը Ֆրանսիայի ընտրանին է։