Կատարի հավաքականը 0-2 հաշվով պարտվել է Էկվադորին ԱԱ-2022-ի բացման խաղում։
Կատարի հավաքականը պատմության մեջ դարձել է աշխարհի առաջնությունն ընդունող առաջին հավաքականը, որը մրցաշարի մեկնարկային խաղում պարտություն է կերլ։
Նշենք՝ մրցաշարն ընդունող հավաքականները բացման խաղին մասնակցում են 2006 թվականից։ Այդ ժամանակ Գերմանայի հավաքականը հաղթել է Կոստա-Ռիկայի ընտրանուն (4-2). 2010 թվականին Հարավաաֆրիկյան հանրապետության հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մեքսիկայի հետ (1-1), 2014 թվականին Բրազիլիան հաղթել է Խորվաթիային (3-1), իսկ 2018 թվականին Ռուսաստանի հավաքականը 5-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել Սաուդյան Արաբիայի նկատմամբ (5-0).
A խմբում ընդգրկված են նաև Նիդերլանդների և Սենեգալի հավաքականները։ Նրանց կմրցեն վաղը՝ նոյեմբերի 21-ին։