ԱԱ-2022-ի մեկնարկային՝ Կատար-Էկվադոր խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հյուրերի հարձակվող Էներ Վալենսիան, որը դուբլ է ձևակերպել։
Հանդիպման 15-րդ րոպեին Էկվադորի հավաքականի ավագ Էններ Վալենսիան բացել է խաղի հաշիվը, իսկ արդեն 31-րդ րոպեին՝ դարձել դուբլի հեղինակ։
Մինչ այդ էլ՝ խաղի 3-րդ րոպեին, Վալենսիայի խփած գոլը չեղարկվել էր VAR-ի միջամտությամբ՝ խաղից դուրս իրավիճակի պատճառով։
Հանդիպումն ավարտվել է Էկվադորի՝ 2-0 հաշվով հաղթանակով։