Հոլիվուդյան հայտնի դերասան Մորգան Ֆրիմանը ելույթ է ունեցել 2022 թվականի աշխարհի առաջնության բացման արարողությանը։
«Այն, ինչ մեզ միավորում է այստեղ, շատ ավելին է, քան այն, ինչը մեզ բաժանում է: Մենք այստեղ հավաքվել ենք որպես մեկ մեծ ցեղ։ Մենք կարող ենք չհասկանալ լեզուն, երբ մյուս երկրպագուները երկրպագում են իրենց թիմին, բայց հասկանում ենք այն էմոցիաները, որոնք միավորում են մեզ բոլորիս»,- ասել է Ֆրիմանը: