ԱԱ 2022-ի մեկնարկային խաղում մրցաշարն ընդունող երկրի՝ Կատարի հավաքականը, որն ընդգրկված է A խմբում, մրցում է Էկվադորի հետ։
Հանդիպման 13-րդ րոպեին Էկվադորի հավաքականի ավագ Էններ Վալենսիան բացեց հանդիպման հաշիվը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
3-րդ րոպեին Էկվադորի հավաքականի ավագի խփած գոլը չեղարկվել էր խաղից դուրս իրավիճակի պատճառով։