Քիչ անց՝ Երևանի ժամանակով 20։00-ին, կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի առաջնության՝ ԱԱ 2022-ի բացման հանդիպումը։ A խմբում ընդգրկված Կատարը, որը մրցաշարն ընդունող երկրի հավաքականն է, կմրցի Էկվադորի հետ։
Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։
Կատար — Ալշիբ, Միգել, Հասան, Ահմեդ, Հիշամ, Խուկի, Բուդիաֆ, Հակիմ, Ալհայդոս, Աֆիֆ, Ալի
Էկվադոր — Գալինդես, Էստուպինյան, Էնկապյե, Տորես, Պրեսիադո, Կայսեդո, Մենդես, Պլատա, Իբարա, Էստրադա, Վալենսիա։