Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ Կատար 2022-ը։ Քիչ անց՝ Երևանի ժամանակով 18։45-ին, «Ալ Բայթ» ստադիոնում կմեկնարկի ԱԱ 2022-ի բացման արարողությունը։ Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ԱՅՍՏԵՂ՝ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։
Երևանի ժամանակով 20։00-ին նախատեսված է բացման հանդիպումը, որտեղ մրցաշարն ընդունող Կատարի հավաքականը կմրցի Էկվադորի հետ (A խումբ)։