Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը կիսվել է իր կարծիքով, թե ով կարող է դառնալ Կատարում կայանալիք ԱԱ-2022-ի լավագույն ռմբարկու։
«Սա բարդ հարց է։ Ես կասեի, որ «Ոսկե խաղակոշիկը» բաժին կհասնի Բենզեմային, բայց նրա վնասվածքի մասին վերջին լուրերից հետո դա անհնար է դարձել։
Մրցանակի հաղթող կարող են դառնալ Նեյմարը, Մեսսին կամ Կրիշտիանոնւ: Թվում է, թե Ռոնալդուն մրցաշարին եկել է հյուրի կարգավիճակով, և մարդիկ հույսեր չեն կապում նրա հետ այն բանից հետո, ինչ եղավ «Մանչեսթեր Յունայթեդում», բայց ես կընտրեի հենց Կրիշտիանուին։
Երբ մարդիկ խոսում են Ռոնալդուի մասին, մոռանում են նրա անցած ճանապարհը։ Եվ նա հիշում է և գիտի, թե ինչի է հասել այս մարզաձևում։ Միշտ ցանկացել եմ, որ նա լինի իմ թիմում: Կրիշտիանուն դեռ կարող է խաղալ ամենաբարձր մակարդակով»,- Կասիլյաս խոսքերն է մեջբերում Marca-ն։