Գարի Լինեկերը լուսանկար է հրապարակել, որտեղ նա կանգնած է Ալ-Բեյթ մարզադաշտի մոտ։
Այս մարզադաշտն այսօր կհյուրընկալի ԱԱ-2022-ի բացման հանդիպումը, որտեղ կխաղան Կատարն ու Էկվադորը։
Լինեկերը լուսանկարվել է լրագրողներ Ալան Շիրերի, Ալեքս Սքոթի և Էշլի Ուիլյամսի հետ:
«Ծաղրածուները ժամանել են մարզադաշտ»,- մակագրել է լուսանկարը Լինեկերը։