Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ Ավստրալիայի հավաքականը կորցրեց իր խաղացողներից մեկին։
Ծնկի վնասվածքի պատճառով 29-ամյա հարձակվող Մարտին Բոյլը ելույթ չի ունենա Աշխարհի առաջնությունում։ Ակումբային մակարդակով այս խաղացողը ներկայացնում է շոտլանդական «Հիբերնիան»:
Շտապ կարգով Ավստրալիայի հավաքական է հրավիրվել 21-ամյա Մարկո Տիլիոն։ Այս հարձակվողը ներկայացնում է «Մելբուրն Սիթին»:
Հիշեցնենք, որ Ավստրալիայի հավաքականն Աշխարհի առաջնության խմբային փուլում կհանդիպի Ֆրանսիայի, Դանիայի և Թունիսի ընտրանիների հետ։