Ֆրանսիայի հավաքականը վնասվածք ստացած ֆուտբոլիստ Կարիմ Բենզեմայի փոխարեն այլ խաղացող չի հրավիրի։
Այս մասին հայտնել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, հայտնում է Téléfoot-ը։
Այսօր հայտնի դարձավ, որ Բենզեման չի մասնակցի Ֆրանսիայի հավաքականի կազմում կայանալիք ԱԱ-2022-ին՝ մարզման ժամանակ ստացած ձախ ազդրի մկանային վնասվածքի պատճառով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի հավաքականում Մադրիդի «Ռեալի» հարձակվողին կարող է փոխարինել Անտոնի Մարսիալը։